Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան

19:41   1 հուլիսի, 2019

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում աշխարհի 9-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց հարավկորեացի Կվոն Սոն Ուի հետ եւ առավելության հասավ 7:6 (8:6), 6:4, 4:6, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ 10 րոպե։

Ռուսաստանի առաջին ռակետի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ֆելիսիանո Լոպեսը։

Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 14-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։