Դիեգո Գոդինը «Աթլետիկոյից» տեղափոխվեց «Ինտեր»

10:33   1 հուլիսի, 2019

Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինը ազատ գործակալի կարգավիճակում համալրեց Միլանի «Ինտերը», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Գոդինը 2010 թվականից հանդես էր գալիս Մադրիդի «Աթլետիկոյում»՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր։

2019թ․ մարտի 25-ին Գոդինը 126-րդ հանդիպումն անցկացրեց Ուրուգվայի հավաքականում՝ դառնալով ռեկորդակիր ազգային թիմում խաղերի քանակով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.