Հակոբ Սերոբյանը՝ Մինսկից․ Սա ուղղակի փայլուն արդյունք էր, սպասվածից ավելին

18:15   30 հունիսի, 2019

Չեմպիոն եւ փոխչեմպիոն ունենք... Սա ուղղակի գերազանց է։ Սպասվածից ավելին է։ Տղաները փայլեցին։ Շատ ուրախ ենք։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Միսնկից սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսպես մեկնաբանեց հենացատկում Արթուր Դավթյանի ոսկե եւ օղակների վարժությունում Վահագն Դավթյանի արծաթե մեդալները։

«Սա ուղղակի փայլուն արդյունքն էր, սպասվածից ավելին։ Արթուր Դավթյանը հենացատկի ոսկե մեդալակիր։ Գերազանց եմ գնահատում։ Նա ապացուցեց, որ լավագույնն է հենացատկում Եվրոպական խաղերում։ Միշտ սպասում ենք բարձր արդյունքների, բայց երբեք չենք ասում դրա մասին։ Այն, որ մեր թիմի տղաները հաջող ելույթներ կունենային, դա սպասելի էր, բայց ոսկե մեդալը սպասվածից ավելին էր։ Վահագն Դավթյանն էլ գերազանց կատարեց իր վարժությունը, նա շատ չնչին տարբերությամբ զիջեց ոսկե մեդալակրին եւ լիարժեք հնարավորություն ուներ չեմպիոն հռչակվել։ Վահագն էլ ուղղակի փայլեց օղակների վրա։ Այս մեդալները շատ կարեւոր են մեզ համար եւ անչափ ուրախացնում են բոլորիս»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

Հիշեցնենք, որ Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 11-րդ տեղը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։