ԵԽ-2019․ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց օղակների վարժությունում

16:09   30 հունիսի, 2019

Վահագն Դավթյանը նվաճեց Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը սպորտային մարմնամարզության օղակների վարժությունում։

Հայաստանի հավաքականի անդամը վաստակեց 14,766 միավոր։ Չեմպիոնի կոչումը նվաճած իտալացի Մարկո Լոդադիոյի արդյունքն է 14,800 միավոր։

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչների Արթուր Դավթյանն ազատ վարժությունում գրավել է 6-րդ տեղը, բազմամարտում՝ 5-րդ տեղը։

Եվրոպական խաղերի վերջին օրը ոսկե մեդալներ են նվաճել նաեւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինսկում չեմպիոն էր դարձել նաեւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, որը եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։