ԵԽ-2019․ Արթուր Ալեքսանյանը եւս հռչակվեց չեմպիոն

15:19   30 հունիսի, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի վերջին օրը Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշայինների պայքարին մասնակցած Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը 5։0 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։

Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր 2017 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր վրացի Ռեւազի Նադարեիշվիլին է: Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնը 3:1 հաշվով հաղթել էր 2016 թվականի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ավստրիացի Դանիել Գաստլին, կիսաեզրափակիչում՝ 3։1 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գոլովինին։

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի վերջին օրը ոսկե մեդալներ են նվաճել նաեւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։