«Այաքսը» «Յուվենտուսից» 75 միլիոն եվրո է պահանջում Դե Լիգտի համար

22:47   28 հունիսի, 2019

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» դեռ համաձայնության չի հասել հոլանդական «Այաքսի» հետ պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի հարցում։ Ամստերդամի ակումբը 19-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի համար պահանջում է 75 միլիոն եվրո, հաղորդում է  Sky Sport Italia-ն։

«Յուվնտուսը» Դե Լիգտի հետ համաձայնության է հասել 5 տարվա պայմանագրի եւ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձի վերաբերյալ։

Դե Լիգտի համար 75 միլիոն եվրո վճարել պատրաստ է Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն։

Ավարտված մրցաշրջանում Դե Լիգտը «Այաքսի» հետ մասնակցել է 55 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Դե Լիգտի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։