ԵԽ-2019․ Կարապետ Չալյանը կպայքարի ոսկե մեդալի համար

19:41   28 հունիսի, 2019

Կարապետ Չալյանը դուրս եկավ Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչ։

77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լորինչի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին, քառորդ եզրափակիչում 2։1 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Իգոր Բեշլեագային։

Հունիսի 29-ին կայանալիք եզրափակիչում Կարապետ Չալյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինը, որը կիսաեզրափակիչում 8։0 հաշվով հաղթեց թուրք Էմեր Բասար Յունուսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։