06:45 28 հունիսի, 2019Բրազիլիան դուրս եկավ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասնելով Պարագվայի թիմի նկատմամբ։
Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում տեղի ունեցած հիմնական ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ 54-րդ րոպեին մրցավարը նշանակեց 11 մետրանոց Պարագվայի հավաքականի դարպասին, սակայն VAR-ի կիրառումից հետո որոշվեց, որ վերջին հույսի խախտումը եղել է տուգանային հրապարակից դուրս։ Հեռացվեց Պարագվայի հավաքականի պաշտպան Ֆաբիան Բալբուենան, նշանակվեց ազատ հարված, որը գոլով չավարտվեց։
Թեեւ Տիտեի գլխավորած թիմն ուներ թվային առավելություն եւ գնդակը վերահսկելու 70-30 տոկոսային առավելություն, սակայն Պարագվայի հավաքականի դարպասապահ Ռոբերտո Ֆերնանդեսի 8 սեյվը եղավ վճռորոշ հիմնական ժամանակում, որն ավարտվեց 0։0 հաշվով եւ նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ։
Բրազիլացիներից Վիլիան, Մարկինյոսը, Կոուտինյոն առաջին երեք հարվածները արդյունավետ իրացրին, իսկ Ֆիրմինոն վրիպեց։ Սակայն պարագվայցիներից երկու խաղացող վրիպեցին, իսկ Բրազիլիայի համար հաղթական գոլը խփեց Գաբրիել Ժեզուսը։ Բրազիլիան հաղթեց 4։3 հաշվով։
Կիսաեզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Վենեսուելա - Արգենտինա զույգի հաղթողը։
Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
Բրազիլիա - Պարագվայ՝ 4։3 (հիմնական ժամանակ՝ 0։0, 11մ՝ 4։3), (տեսանյութ)
Հեռացում՝ Ֆաբիան Բալբուենա (Պարավայ), 58
GABRIEL JESUS SCORES THE WINNING PENALTY!!!!
— Joga Bonito (@Jasoninho10) June 28, 2019
Massive relief for #Brazil, beating #Paraguay 4-3 on penalties to advance to the #CopaAmerica semifinals!#BRAxPAR pic.twitter.com/twIPqiWSiG

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.