Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

23:11   27 հունիսի, 2019

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տուրի պարտիան անցկացրեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով։ 55-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։

Արոնյանն առաջին տուրում միավորը կիսել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Հունիսի 28-ին կայանալիք երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։