«Լիվերպուլի» հոլանդացի նորեկը

16:10   27 հունիսի, 2019

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» ձեռք է բերել հոլանդական «Ցվոլեի» պաշտպան Սեպ վան դեն Բերգին։ Անգլիական ակումբը 17-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։

«Ինձ համար «Լիվերպուլն» աշխարհի մեծագույն ակումբն է, սա երազանք էր։ Յուրգեն Կլոպը հրաշալի մարդ է։ Դա է նրա հաջողությունների պատճառներից մեկը, դրա համար եմ ես եկել Լիվերպուլ»,- ասել է ֆուտբոլիստը։

Հոլանդիայի անցած առաջնությունում Վան դեն Բերգը մասնակցել է 15 հանդիպման (10-ը՝ մեկնարկային կազմում), գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.