11:12 27 հունիսի, 2019Պորտուգալական «Բենֆիկան» ընդունել է Մադրիդի «Աթլետիկոյի» առաջարկը եւ կվաճառի 19-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշին 126 միլիոն եվրոյով, հաղորդում է El Transistor-ը։ Տրանսֆերը կձեւակերպվի առաջիկա օրերին։
Ֆելիշի տրնսֆերը կլինի ամենաթանկը «Աթլետիկոյի» պատմության մեջ։ Ֆուտբոլիստւ տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո։ Ֆելիշի գործակալ Ժորժե Մենդեշը կստանա գործարքի գումարի 30 տոկոսը։
Ավարտված մրցաշրջանում Ֆելիշը «Բենֆիկայի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։ Ֆելիշը նորամուտը Պորտուգալիայի հավաքականում նշեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայում՝ թիմի հետ նվաճելով գավաթը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.