09:43 27 հունիսի, 2019Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է լուրերը, թե առաջիկայում զբաղեցնելու է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը։
«Ես չեմ լինի «Բարսելոնայի» նախագահ, մոռացեք։ Ես կվերադառնամ Բարսելոնա, բայց ոչ նախագահի կարգավիճակում։ Դրան պետք է պատրաստ լինել, ունենալ գիտելիք, այդ ամենն իմ մասին չէ։ Ես ձգտում եմ լինել լավ մարզիչ, բայց նախագահի դերը բացարձակ այլ է, պաշտոնական ճաշերն էլ շատ ձանձրալի են»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Գվարդիոլան «Բարսելոնայում» խաղացել է 1990-2001-ին, գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2012-ին։ Խաղացողի կարգավիճակում կատալոնական թիմի հետ նվաճել է 16 տիտղոս, մարզիչի դերում՝ 14 տիտղոս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.