Հայաստանի հավաքականի խաղացողը տեղափոխվեց Բուլղարիա

19:03   26 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում։

27-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել «Արդայի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Ռումյան Հովսեփյանը հունիսի 19-ին էր հեռացել Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկից»։

Բուլղարիայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 12-ին։ «Արդան» կընդունի Պլովդիվի «Բոտեւին»։ «Արդան» Բուլղարիայի երկրորդ լիգայի ավարտված առաջնությունում գրավել էր երրորդ տեղը եւ անցումային խաղում հաղթանակի շնորհիվ նվաճել ուժեղագույնների լիգայի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։