10 նոր ֆուտբոլային ակումբ անդամակցեց ՀՖՖ-ին

17:33   26 հունիսի, 2019

10 նոր ֆուտբոլային ակումբ անդամակցեց ՀՖՖ-ին: ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովում քննարկվեց մի շարք ակումբների ֆեդերացիայի անդամակցության հարցը, նաեւ ՀՖՖ անդամակցությունից հեռացվեց «Գյումրի» ֆուտբոլային ակումբը, որը լուծարվել է։

Քվեարկությամբ ՀՖՖ անդամ դարձան «ՖԱ Տորպեդո», «ՖԱ Վան», «ՖԱ Դիլիջան», «ՖԱ Վեստ Արմենիա», «ՖԱ Դովեղ», «ՖԱ Նիկարմ», «ՖԱ Անի», «ՖԱ Արագած», «ՖԱ Յունիոր Սեւան» ակումբները եւ «Հայ աղջիկերի առաջնորդությունը ֆուտբոլում» հ/կ-ն:

«Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» հիմնադրելու մասին որոշումը չեղյալ համարվեց:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։