«Արարատ-Արմենիան» ձեռք բերեց հոլանդացի եզրային կիսապաշտպանի

14:03   26 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել 31-ամյա հոլանդացի եզրային կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նա հանդես է եկել հոլանդական «ԱԶ Ալկմար», «Վոլենդամ», «Ցվոլե», «Կամբուր» և մի շարք այլ ակումբներում: «Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր: Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Դե Գրաֆսհապ» ակումբի ֆուտբոլիստ:

«Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ այժմ մարզումային հավաք է անցկացնում Բելառուսում։ Հուլիսի 9-ին Երեւանում թիմը առաջին հանդիպումը կանցկացնի շվեդական ԱԻԿ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։