ԵԽ-2019. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով

17:25   25 հունիսի, 2019

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ռինգ է դուրս եկել հայկական բռնցքամարտի առաջատար, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հայաստանի հավաքականի ավագը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Իռլանդիան ներկայացնող Ջեյմս Մաք Ջիվերնի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Ալեխանդրոս Ցանիկդիս (Հունաստան), որը հաղթեց Ահմադ Շտիվիին (Իսրայել):

Հունիսի 25-ին ռինգ է դուրս եկել նաեւ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը 1/8-րդ եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել է Իսպանիան ներկայացնող Քրիստիան Վասկեսին: 1/4 եզրափակիչում Կարեն Տոնականյանի մրցակիցը կլինի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կալում Ֆրենչը:

Քառորդ եզրափակիչները տեղի կունենան հունիսի 26-ին:

Հունիսի 25-ին հայ բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն նաեւ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ):



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։