Ֆուտբոլիստները նստացույց են արել խաղի ժամանակ՝ մրցավարի գործողությունների դեմ

12:46   25 հունիսի, 2019

Ֆուտբոլի Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի ուղեգրի համար պատասխան հանդիպումը «Աթլետիկո Ալվարադո» եւ «Սան Խորխե» թիմերի միջեւ մնացել է անավարտ։

Երկրորդ խաղակեսի սկզբում «Սան Խորխեի» ֆուտբոլիստները նստացույց են արել՝ բողոքելով մրցավարի գործողությունների դեմ։ Առաջին խաղակեսում մրցավարը հեռացրել էր «Սան Խորխեի» երկու ֆուտբոլիստների։ Մի քանի րոպե անց «Սան Խորխեի» ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը։

«Աթլետիկոն» առջեւում է եղել 1։0 հաշվով։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։ Դիմակայության արդյունքի վերաբերյալ որոշում կընդունեն Արգենտինայի ֆուտբոլային իշխանությունները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։