Ավտովթարում զոհված Ռեյեսի որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ

11:09   25 հունիսի, 2019

Ավտովթարում զոհված իսպանացի ֆուտբոլիստը Խոսե Անտոնիո Ռեյեսի ավագ որդին պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։ 11-ամյա Խոսե Ռեյես Լոպեսը հանդես կգա Արքայական ակումբի պատանեկան թիմում։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ կստանձնի պատանու խնամակալությունը։

«Շատ ուրախ եմ եւ հպարտ սկսել նոր փուլ «Ռեալում»։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել եւ վստահել են ինձ, հատկապես, ընտանիքիս»,- գրել է Ռեյես կրտսերը Ինստագրամում։

Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սեւիլիայի» սան էր, որի գլխավոր թիմում նորամուտը նշել էր 1999-ին, 2004թ․ հունվարին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007-ի մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալում»։ Հետագայում ներկայացրել է «Աթլետիկոն», «Բենֆիկան», «Էսպանյոլը», չինական «Սինցզյան Տյանշանը», իսպանական «Էստրեմադուրան»։ 

Ռեյեսը Եվրոպայի լիգայի հնգակի գավաթակիր է։ Երեք անգամ նա տիտղոսը նվաճել է «Սեւիլիայի», երկու անգամ՝ «Աթլետիկոյի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։