Ամերիկայի Գավաթ․ Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը (տեսանյութ)

06:51   25 հունիսի, 2019

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։

C խմբի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց չիլիացիներին (տեսանյութ)։ 82-րդ րոպեին աչքի ընկավ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին։

Խմբի մյուս խաղում Էլվադորի եւ Ճապոնիայի հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 1։1 (տեսանյութ

Ուրուգվայի հավաքականը 7 միավորով գրավեց առաջին տեղը խմբում։ Չիլին 6 միավորով երկրորդն է։ 2 միավոր վաստակած Ճապոնիան ու 1 միավոր վաստակած Էկվարդորը դուրս մնացին պայքարից։

Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

Բրազիլիա - Պարագվայ (հունիսի 28, 04։30 Երեւանի ժամանակով)

Վենեսուելա – Արգենտինա (հունիսի 28, 23։00)

Կոլումբիա - Չիլի (հունիսի 29, 03։00)

Ուրուգվայ - Պերու (հունիսի 29, 23.00)

Կիսաեզրափակիչում Բրազիլիա – Պարագվայ զույգի հաղթողը կմրցի Ուրուգվայ – Պերու զույգի հաղթողի հետ, Վենեսուելա – Արգենտինա եւ Կոլումբիա – Չիլի զույգերի հաղթողներն էլ կմրցեն իրար հետ։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 7-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։