Ֆրենկ Լեմպարդը կգլխավորի «Չելսին»

18:09   24 հունիսի, 2019

Առաջիկա 48 ժամում անգլիացի Ֆրենկ Լեմպարդը կնշանակվի Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է talkSPORT-ը։ Այժմ «Չելսին» ավարտում է «Դերբի Քաունթիին» փոխհատուցում վճարելու հարցը, ինչից հետո պաշտոնապես կհայտարարի 40-ամյա մասնագետի նշանակման մասին։

Լեմպարդը կփոխարինի իտալացի Մաուրիցիո Սարիին, որը նշանակվել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ։

Լեմպարդի եւ նրա օգնական Ջոդի Մորիսի պայմանագրերի միակողմանի խզման համար «Չելսին» «Դերբի Քաունթիին» կվճարի 4,5 միլիոն եվրո։

Լեմպարդը մարզչական կարիերան սկսել է 2018թ․ մայիսին։ «Դերբի Քաունթին» նրա գլխավորությամբ հանդես եկավ Պրեմյեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆում, սակայն 1։2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլային»։

Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014 թվականներին, դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։