Դանի Ալվես․ Ավարտվեց կյանքիս հերթական շրջափուլը (ֆոտո)

13:15   23 հունիսի, 2019

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարեց ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին։

«Ավարտվեց կյանքիս հերթական շրջափուլը՝ հաղթանակի, վերաիմաստավորման եւ փորձառության շրջափուլ։ Շնորհակալ եմ ՊՍԺ-ի ընտանիքին այդ ակումբի պատմության նոր էջ գրելուն մասնակցություն ունենալու հնարավորության համար։ Շնորհակալ եմ թիմակիցներիս միասին վերապրած ուրախության եւ տխրության պահերի համար»,- գրել է Ալվեսը Ինստագրամում։

Դանի Ալվեսը 2017թ․ ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում «Յուվենտուսից» տեղափոխվել ՊՍԺ։ Ավարտված մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։

View this post on Instagram

A post shared by DanialvesD2 My Twitter (@danialves) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։