«Փյունիկի» երեք նորեկները

10:12   23 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» պայմանագրեր է կնքել Արտյոմ Սիմոնյանի, Արտակ Եդիգարյանի և Անտոնիո Ստանկովի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է: Սիմոնյանի նախորդ ակումբը Երևանի «Արարատն» էր: 

29-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկի» սան է: Եդիգարյանի նախորդ ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր:

28-ամյա մակեդոնացի պաշտպան Անտոնիո Ստանկովը հոլանդական «Ռոդայի» սան է: Նրա նախորդ ակումբը եղել է հոլանդական «Դորդրեխտը»:

Հիշեցնենք, որ «Փյունիկն» այժմ մարզումային հավաք է անցկացնում Սլովենիայում՝ պատրաստվելով մակեդոնական «Շկուպիի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։