Արթուր Վանեցյան. Հայկական ֆուտբոլի համար լինելու է վերածննդի եւ հաղթանակների տարի

23:04   22 հունիսի, 2019

Հայկական ֆուտբոլի համար 2019 թվականը լինելու է վերածննդի եւ հաղթանակների տարի, պետք է հավատալ ու աջակցել մեր հավաքականին ու ակումբներին:

Այս մասին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ֆուտբոլասերներին հորդորում եմ շատ ակտիվ երկրպագել եւ աջակցել ազգային հավաքականին, քանի որ ինչպես արդեն ասել եմ՝ հաղթանակների շրջանը սկսվել է, եւ մենք պարտություններ այլեւս չենք ունենալու: Իմ գործընկերներն ասում են՝ նման հայտարարություններ պետք չէ անել, բայց… Մի քանի օր առաջ ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում հաղթեց Իտալիայի հավաքականին: Շատերը չէին հավատում, միայն ես էի մեր թիմի հաղթանակին հավատում ու եւս մի քանիսը:

Իտալիային հաղթելու միտումը պահելու ենք մինչեւ սեպտմեբերի 5-ը: Այդ օրը եւս Հայաստանի հավաքականը ունենալու է հաղթանակ: Կոչ եմ անում բոլորին՝ աջակցել ազգային հավաքականին: Այս օրերին Եվրոպայում հանդես են գալիս նաեւ մեր ակումբները՝ «Արարատ-Արմենիա», «Փյունիկ», «Ալաշկերտ» եւ «Բանանց»: Վստահ եմ, որ առաջիկա օրերին հետարքրիր հանդիպումների ականատես կլինենք»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում Լիխտենշտեյնին հաղթել է 3։0, Հունաստանին՝ 3։2 հաշվով։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանը կընդունի Իտալիային, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա-Հերցեգովինային։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։