ԵԽ-2019. Գուրգեն Հովհաննիսյանի հաղթական մեկնարկը

18:17   21 հունիսի, 2019

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Հովհաննիսյանը 3։2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին եւ դուրս եկել 1/8 երզափակիչ:

Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը 1/8 երզափակիչում կլինի թուրք Իլյաս Մուկահիտը:

Հունիսի 21-ին Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարում ռինգ են դուրս եկել նաեւ 56 եւ 91 կգ քաշային կարգերի Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը 56 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ջիարույին: 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը դուրս էր մնացել պայքարից՝ 1:4 հաշվով պարտվելով 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն Նիդերլանդների ներկայացուցիչ Պիտեր Մուլենբերգին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։