Գեւորգ Ղազարյանը հերքում է․ Բուլղարական ակումբ չի տեղափոխվում

18:08   21 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հերքում, որ մոտ է Բուլղարիա տեղափոխվելուն։

«Տեղեկությունը, որ կարող է տեղափոխվեմ բուլղարական ակումմբ իրականությանը չի համապատասխանում»,- գրել է Գեւորգ Ղազարյանը Ֆեյսբուքում։

Kotasport.com-ը հաղորդել էր, թե հայ խաղացողը մոտ է բուլղարական «Արդան» համալրելուն՝ հղում անելով  «Меридиан мач»-ին։

Պորտուգալական «Շավիշից» հեռացած Գեւորգ Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ այժմ առաջարկներ ունի Ղազախստանը, Հունաստանը, Կիպրոսը եւ Պորտուգալիան ներկայացնող ակումբներից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։