Յանա Եգորյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն (ֆոտո)

22:09   20 հունիսի, 2019

Յանա Եգորյանը թրամարտի Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի 6-ակի չեմպիոն։ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հավաքականը եզրափակիչում 45։34 հաշվով առավելության հասավ Հունգարիայի հավաքականի նկատմամբ։ Յանա Եգորյանից բացի հավաքականում ընդգրկված էին նաեւ Սոֆյա Վելիկայան, Սոֆյա Պոզդնյակովան եւ Օլգա Նիկիտինան։

Յանա Եգորյանը 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է (թիմային, անհատական), 2015թ․ աշխարհի չեմպիոն (թիմային)։

View this post on Instagram

A post shared by European Fencing Confederation (@eurofencing) on

View this post on Instagram

A post shared by European Fencing Confederation (@eurofencing) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։