Ռոման Բերեզովսկին «Դինամոյից» տեղափոխվեց «Սոչի»

11:02   20 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբից։ 44-ամյա մարզիչը կընդգրկվի «Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում։

«Որոշակի թախիծ կա, քանի որ ինձ չի լքում այն զգացումը, որ «Դինամոն» իմ տունն է։ Բայց ես այլ մոլորակ չեմ մեկնում, մնում եմ Ռուսաստանում։ Միշտ պատրաստ եմ հանդիպել երկար տարիների ընթացքում «Դինամոյում» ձեռք բերած ընկերներիս հետ։ Կյանքն ինձ հնարավորություն է տվել ուժերս փորձել նոր նախագծում։ Կլինեմ Պրեմյեր լիգան ներկայացնող «Սոչիի» մարզչական շտաբում։ Ալեքսանդր Տոչիլինի հետ վաղեմի ծանոթներ ենք, «Դինամոյում» ենք միասին խաղացել»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը։

Բերեզովսկին Ռուսաստանում հանդես է եկել չորս ակումբներում․

«Զենիթ», (1994-2000), 123 խաղ, բաց է թողել 119 գոլ

«Տորպեդո», (2001), 19 խաղ, բաց է թողել 26 գոլ

«Դինամո», (2002-2005), 2012-2015, 107 խաղ, բաց է թողել 125 գոլ

«Խիմկի», (2007-2009), 73 խաղ, բաց է թողել 109 գոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։