Ռոբերտ Մորենոն՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

19:19   19 հունիսի, 2019

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոբերտ Մորենոյին նշանակելու մասին։

Լուիս Էնրիկեն հրաժարական է ներկայացրել։ 41-ամյա Մորենոն նրա օգնականն էր եւ արդեն մի քանի խաղում գլխավորել է Իսպանիայի հավաքականը, երբ Լուիս Էնրիկեն անձնական պատճառներով բացակայել էր։

Եվրո-2020-ին ընտրական մրցաշարում Իսպանիայի հավաքականը F խմբի առաջատարն է՝ չորս խաղում տարել է նույնքան հաղթանակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։