Նեյմար․ Չեմ ցանկանում խաղալ ՊՍԺ-ում, ցանկանում եմ վերադառնալ տուն՝ «Բարսելոնա»

13:11   19 հունիսի, 2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին հայտնել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին, հաղորդում է mundodeportivo-ն։

«Այլեւս չեմ ցանկանում խաղալ ՊՍԺ-ում, ցանկանում եմ վերդառնալ տուն՝ «Բարսելոնա», որը պետք է չլքեի»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը, որը 2017-ին էր 222 միլիոն եվրոյով տեղափոխվել Փարիզ։

ՊՍԺ-ի նախագահը հայտարարել էր, որ «ոչ ոք Նեյմարին չէր ստիպել կնքել պայմանագիր»։ Նեյմարի աշխատավարձը ՊՍԺ-ում մոտ 36 միլիոն եվրո է։ «Բարսելոնան» 15-20 միլիոնից ավելի վճարելու մտադրություն չունի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։