Խուան Մատան երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

18:38   18 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան երկարաձգել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը։

31-ամյա իսպանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է միչեւ 2022 թվականը։

Խուան Մատան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014-ին Լոնդոնի «Չելսիից»։

Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, խփել 6 գոլ բոլոր մրցաշարերում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։