ՊՍԺ նախագահ․ Ոչ ոք չի ստիպել Նեյմարին պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

21:12   17 հունիսի, 2019

ՊՍԺ նախագահ Նասեր Ալ Խելաիֆին հայտարարել է, որ իր թիմի խաղացողներները պարտավոր են առավելագույն նվիրվածություն ցուցաբերել ակումբին։

«Ֆուտբոլիստները, որոնք պետք է միանան մեզ, պարտավոր են ցուցաբերել հարգանք և նվիրվածություն ակումբի նկատմամբ։ Ովքեր համաձայն չեն մեր դիրքորոշման հետ, մենք կհանդիպենք և կքննարկենք հետագա անելիքները։

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ոչ ոք չի ստիպել նրան պայմանագիր կնքել մեր ակումբի հետ։ Նա միացել է մեր նախագծին՝ կայացնելով գիտակցված որոշում»,- քաթարցի միլիարդատիրոջ խոսքը մեջբերում է France Football-ը։

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականին։ Փարիզյան ակումբը բրազիլացու համար վճարել է 222 միլիոն եվրո՝ դարձնելով Նեյմարին մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստը։

ՊՍԺ-ի կազմում Նեյմարը մասնակցել է 58 հանդիպման, խփել 51 գոլ։ Փարիզցիների կազմում բրազիլացին 2 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է Ֆրանսիայի գավաթն ու Ֆրանսիական լիգայի գավաթը։

Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։