Մարգարիտա Գասպարյանը հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին

18:02   17 հունիսի, 2019

Թենիսի Բիրմինհեմի WTA շարքի մրցաշարում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը 1/16 եզրափակիչում մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ։ 24-ամյա Գասպարյանն առավելության հասավ երեք սեթում՝ 6։3, 3։6, 6։4։ Պայքարը տեւեց 1 ժամ 53 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար 62-րդ ռակետ Մարգարիտա Գասպարյանը կհանդիպի ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ խորվաթ Պետրա Մարտիչի դիմակայության հաղթողի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։