«Բարսելոնայի» նախագահը հերքում է, թե պայմանավորվածություն ունի Գրիզմանի հետ

16:45   17 հունիսի, 2019

Իսպանիայի չեմպիոն Խոսեպ Բարտոմեուն» հերքել է լուրերը, թե կատալոնական ակումբը պայմանագիր է կնքել Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալու մասին հայտարարած ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ։

«Մենք չենք բանակցել Գրիզմանի հետ, առավել եւս պայմանագիր չենք կնքել։ Կարող եմ սա բազմիցս կրկնել։

Բայց դա չի նշանակում, որ մենք բացառում ենք այդպիսի հավանականություն։ Հնարավոր է՝ Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ բանակցենք առաջիկայում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է AS-ը։

Հուլիսի 1-ին աշխարհի չեմպիոնի տրանսֆերային գինը կդառնա 120 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։