Մեսի․ Կոլումբիան խփեց, երբ մենք ցուցադրում էինք մեր լավագույն խաղը

11:53   16 հունիսի, 2019

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունը Ամերիկայի գավաթի խաղարկության առաջին տուրում։

«Կարծում եմ՝ այս խաղում ունեինք դրական պահեր, դժգոհելու ժամանակը չէ։ Պետք է առաջ նայենք եւ կենտրոնանք առաջիկա խաղերի վրա։ Կոլումբիայի հավաքականը լավ էր վերահսկում գնդակը, բայց ակնհայտ պահեր չէր ստեղծում։

Երբ երկրորդ խաղակեսում մենք առաջ գնացինք, նրանք գոլ խփեցին։ Կոլումբիան խփեց, երբ մենք ցուցադրում էինք մեր լավագույն խաղը։ Մենք հետեւություններ կանենք։ Բարդ է մրցաշարը պարտությամբ սկսելը, բայց եթե հաղթենք Պարագվային, կշտկենք դրությունը»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը հունիսի 20-ին կխաղա Պարագվայի, Կոլումբիան՝ Քաթարի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։