Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ․ Լեմպարդը պարտավոր է գլխավորել «Չելսին»

13:10   15 հունիսի, 2019

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնափը կարծում է, որ Ֆրենկ Լեմպարդը պարտավոր է գլխավորել «Չելսին», եթե լինի առաջարկ լոնդոնյան ակումբից։

«Ես կարծում եմ, որ ժամանակն է Լեմպարդին վստահել այդ պաշտոնը, նա պարտավոր է գլխավորել «Չելսին»։ Իհարկե, նա կարող է եւ հրաժարվել, բայց այդպիսի առաջարկներ հազվադեպ են լինում կյանքում։ Նա արդեն իրեն դրսեւորել է մարզիչի դերում, նա շատ խելացի եւ վառ տղա է։ Ես կարծում եմ, որ նա պատրաստ է ստանձնել այդպիսի պատասխանատվություն»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Լեմպարդը «Չելսիում» հանդես է եկել 2001–2014 թվականներին՝ 648 խաղում խփելով 211 գոլ, դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Լեմպարդն այժմ «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչն է։

Սպասվում է, որ շուտով իտալացի մարզիչ Մաուրիցիո Սարին «Չելսիից» կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։