Հենրիխ Մխիթարյանի գործակալի որակազրկումը չեղարկվել է

21:19   14 հունիսի, 2019

ՖԻՖԱ-ն չեղարկել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԻՖՖ) արգելանքը, որը դրվել էր Մինո Ռայոլայի ֆուտոլային գործունեության վրա, հաղորդում է Goal.com-ը։ Ռայոլան որոշումը վիճարկել է Իտալիայի դատարանում եւ արդացվել է։

Մինո Ռայոլան որակազրկվել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից  առանց որևէ պատճառաբանության։ ՖԻՖԱ-ն եւս որակազրկել էր Ռայոլային՝ հենվելով ԻՖՖ-ի որոշման վրա։ 51-ամյա գործակալին երեք ամսով արգելվել էր զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ։

Ավելի վաղ Ռայոլան հայտարարել էր, որ բողոքարկելու է ԻՖՖ-ի որոշումը Մարզական վճռաբեկ դատարանում (CAS)։

Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ-ն հանել է բոլոր պատժամիջոցները Ռայոլայի վրայից։ Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչը, Մատեյս դե Լիգտի, Ռոմելու Լուկակուի, Պոլ Պոգբայի գործակալն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։