Լեմպարդը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու

18:50   14 հունիսի, 2019

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է The Times-ը։

Լեմպարդը «Չելսիում» հանդես է եկել 2001–2014 թվականներին՝ 648 խաղում խփելով 211 գոլ, դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Սպասվում է, որ այժմ «Չելսին» գլխավորող իտալացի Մաուրիցիո Սարին կտեղափոխվի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»՝ զբաղեցնելով իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը։ 60-ամյա Սարին «Չելսին» գլխավորել է անցած ամռանը։ Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը, Անգլիայի առաջնության բրոնզե մեդալներն ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։

«Չելսիի» գլխավոր մարզիչի թեկնածուների թվում նշվում են նաեւ անգլիական «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։