Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը նվազել է

17:11   14 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը նվազել է։ Transfermarkt-ի նոր տվյալներով, 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո։

2018թ․ դեկտեմբերին Մխիթարյանի տրանսֆերային գինը 30 միլիոն եվրո էր։

Transfermarkt-ի գնահատականով, Մխիթարյանի առավելագույն տրանսֆերային շուկայական գինը եղել է 2016-2017-ին, երբ հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 37 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։