ՊՍԺ-ն «Բարսելոնայից» 2 անգամ բարձր աշխատավարձ է առաջարկում Դե Լիգտին

11:48   14 հունիսի, 2019

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Ամստերդամի «Այաքսի» ավագ Մատեյս Դե Լիգտին առաջարկել է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ։ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է 19-ամյա հոլանդացի պաշտպանին վճարել միայն 6 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։

Դե Լիգտին 10 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկ է արել նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։ Մեծ է հավանականությունը, որ Դե Լիգտը կընդունի ՊՍԺ-ի առաջարկը։

Ավարտված մրցաշրջանում Դե Լիգտը «Այաքսի» հետ մասնակցել է 55 հանդիպման, խփել 7 գոլ, դարձել Հոլանդիայի չեմպիոն եւ գավաթակիր, հասել է Չեպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։