Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը

17:49   13 հունիսի, 2019

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Փարիզի ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, CIES Football Observatory-ի վարկածով։

Հետազոտական կենտրոնը ֆուտբոլիստների տարիքի, խաղային դիրքի, ակումբային եւ հավաքականների հանդիպումներում արդյունքների, տիտղոսների եւ առաջնության խաղամակարդակի տվյալների վերլուծության արդյունքում, կազմել է լավագույն խաղացողների  վարկանիշ՝ ըստ տրանսֆերային գնի։

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 20-րդն է (118,1 միլիոն եվրո), ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 17-րդ (124,7 միլիոն)։

1. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 252,2 միլիոն եվրո

2. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 219,6

3. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)՝ 207,9

4. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 167,4

5. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»)՝ 159,4

6. Սադիո Մանե («Լիվերպուլ»)՝ 157,8

7. Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 155,2

8. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)՝ 144,2

9. Անտուան Գրիզման («Աթլետիկո»)՝ 143,8

10. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»)՝ 137,1
 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։