«Ռեալի» ռեկորդը․ Արքայական ակումբն արդեն ծախսել է 303 միլիոն եվրո

00:56   13 հունիսի, 2019

Մադրիդի «Ռեալը» բարելավեց իր ռեկորդը մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում  նորեկների համար վճարած գումարի չափով։

Արքայական ակումբն արդեն ծախսել է 303 միլիոն եվրո։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը ձեռք է բերել Էդեն Ազարին («Չելսի», 100 միլիոն), Լուկա Յովիչին («Այնտրախտ», 60 միլիոն), Էդեր Միլիտաոյին («Պորտու», 50 միլիոն), Ֆերլան Մենդիին («Լիոն», 48 միլիոն) եւ Ռոդրիգոյին («Սանտոս», 45 միլիոն)։

«Ռեալի» նախորդ ռեկորդը գրանցվել էր 10 տարի առաջ, երբ ձեռք էր բերել Կրիշտիանու Ռոնալդուին («Մանչեսթեր Յունայթեդ», 94 միլիոն), Կակային («Միլան», 67 միլիոն), Քարիմ Բենզեմային («Լիոն», 35 միլիոն), Խաբի Ալոնսոյին («Լիվերպուլ», 34,5 միլիոն), Ռաուլ Ալբիոլին («Վաենսիա», 15 միլիոն), Ալվարո Նեգրեդոյին («Ալմերիա», 5 միլիոն), Ալվարո Արբելոային («Լիվերպուլ», 4 միլիոն) եւ Էստեբան Գրաներոյին («Խետաֆե», 4 միլիոն)՝ 258,5 միլիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։