Մեկնարկում է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը

14:23   12 հունիսի, 2019

Մեկնարկում է ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումների տոմսերի վաճառքը։ Հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 12-ը մրցաշարի պաշտոնական կայքում (Euro2020.com) առցանց կընդունվեն տոմսերի ձեռքբերման հայտեր բոլոր ցանկացողների համար։

Դեկտեմբերին կմեկնարկի եզրափակիչ փուլ դուրս եկած երկրների հավաքականների երկրպագուների հայտերի ընդունումը, 2020թ․ ապրիլին՝ անցումային հանդիպումների արդյունքում եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած հավաքականների երկրպագուների համար։

Առաջնությունը տեղի կունենա 2020թ․ հունիսի 12-ից հուլիսի 12-ը։ Առաջնության 60-ամյակի կապակցությամբ հանդիպումները տեղի կունենան տարբեր երկրների 12 քաղաքներում․

Լոնդոն (Անգլիա), Մյունխեն (Գերմանիա), Գլազգո (Շոտլանդիա), Բուդապեշտ (Հունգարիա), Ամստերդամ (Հոլանդիա),  Հռոմ (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Դուբլին (Իռլանդիա), Կոպենհագեն (Դանիա), Բիլբաո (Իսպանիա), Բաքու (Ադրեբջան), Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)։

Բացման խաղը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում, եզրափակիչը՝ Լոնդոնի «Ուեմբլիում»։

Խմբային փուլի եւ 1/8 եզրափակիչի հանդիպումների տոմսերի գները կլինեն 30-185 եվրո։

Մեկնարկային խաղի եւ քառորդ եզրափակիչի խաղերի տոմսերը կլինեն 75-225 եվրոյի սահմաններում, կիսաեզրափակիչինը՝ 195-595 եվրո, եզրափակիչինը՝ 295-945 եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։