11:42 12 հունիսի, 2019Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հունաստանի հավաքականի նկատմամբ հաղթականը։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։
«Շատ կարեւոր հաղթանակ էր այս երեկո»,- գրել է Մխիթարյանը։
Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր, J խումբ
Հունաստան - Հայաստան՝ 2։3 (տեսանյութ)
Զեկա, 54, Կոստաս Ֆորտունիս, 87 - Ալեքսանդր Կարապետյան, 8, Գեւորգ Ղազարյան, 33, Տիգրան Բարսեղյան, 74
Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 55), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Պետրոս Ավետիսյան, 83), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 71)։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.