Յուրա Մովսիսյանի շնորհավորանքը՝ մեծ հաղթանակի կապակցությամբ

01:55   12 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում հույների նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակ տանելու կապակցությամբ։

Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո այժմ բուժվում է Լեհաստանում։ Նա բաց թողեց Լիխտենշտեյնի եւ Հունաստանի դեմ ընտրական հանդիպումները։

Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր, J խումբ

Հունաստան - Հայաստան՝ 2։3 (տեսանյութ)

Զեկա, 54, Կոստաս Ֆորտունիս, 87 - Ալեքսանդր Կարապետյան, 8, Գեւորգ Ղազարյան, 33, Տիգրան Բարսեղյան, 74

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան,  Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 55), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Պետրոս Ավետիսյան, 83), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 71)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։