01:43 12 հունիսի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը Աթենքում մեկնաբանել է հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում հույների նկատմամբ։
«Մեր երկրպագուները լավ աջակցություն ցույց տվեցին, բայց հեշտ խաղ չէր։ Մենք լավ մարզավիճակում ենք եւ առաջադրանք կար հենց մեկնարկից ագրեսիվ լինել նաեւ այս խաղում։ Հունաստանում ինձ ճանաչում են, շատ ուրախալի է գոլի հեղինակ դառնալ։
Այսօր մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ հավասարաչափ ներդրում ունեցան։ Ֆուտբոլիստը վստահությամբ ու հավատով լցված է լինում, երբ լավ մարզավիճակում է լինում։ Շատ կարեւոր եւ արժանի հաղթանակ տարանք, հանդերձարանում տոնեցինք»,- նշեց Գեւորգ Ղազարյանը։
Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր, J խումբ
Հունաստան - Հայաստան՝ 2։3 (տեսանյութ)
Զեկա, 54, Կոստաս Ֆորտունիս, 87 - Ալեքսանդր Կարապետյան, 8, Գեւորգ Ղազարյան, 33, Տիգրան Բարսեղյան, 74
Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 55), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Պետրոս Ավետիսյան, 83), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 71)։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.