Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի երրորդ գոլը՝ հույների դարպասը (տեսանյութ)

00:24   12 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի խաղում հյուրընկալվելիս Աթենքում 3։1 հաշվով հաղթում է Հունաստանի հավաքականին։ Երրորդ գոլը հույների դարպասը 74 -րդ րոպեին խփեց Տիգրան Բարսեղյանը։ Գերազանց անցում եւ փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը, որի փոխանցումից հետո Բարսեղյանը երկու փորձից գրավեց դարպասը։ Առաջին հարվածից հետո գնդակն ուղղահայաց դարպասաձողից դարձյալ հայտնվեց Բարսեղյանի մոտ, որը երկրորդ հարվածը հստակ կատարեց։ 

Ընթանում է երկրորդ խաղակեսը։ 

Եվրո-2020, ընտրական փուլ, չորրորդ տուր, J խումբ

Հունաստան - Հայաստան՝ 1։3 (տեսանյութ)

Զեկա, 54 - Ալեքսանդր Կարապետյան, 8, Գեւորգ Ղազարյան, 33, Տիգրան Բարսեղյան, 74

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան,  Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Ռումյան Հովսեփյան, 55), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 71)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։