Ֆորմուլա-1․ Հեմիլթոնը Ֆետելի տուգանքի շնորհիվ հռչակվեց հաղթող

01:16   10 հունիսի, 2019

Ֆորմուլա-1-ի Կանադայի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով։ Վերջնագիծն առաջինն էր հատել «Ֆերարիի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը, սակայն նա 5 վայրկյանի տուգանք ստացավ սխալից հետո մրցուղի վերադառնալուց Հեմիլթոնին արգելափակելու համար (տեսանյութի դրվագն է

Հեմիլթոնը 162 միավորով ընդհանուր հաշվարկի առաջատարն է, երկրորդ տեղում է «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա), որը վաստակել է 133 միավոր։ Ֆետելը երրորդն է՝ 100 միավոր։

Ֆորմուլա-1, Կանադայի Մեծ մրցանակ (305,27 կմ)

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 70 շրջան

2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +3,658

3. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +4,696

4. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +51,043

5. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +57/,655

6. Դանիել Ռիկարդո («Ռենո») +1 շրջան

7. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +1 շրջան

8. Պյեր Գասլի («Ռեդ Բուլ») +1 շրջան

9. Լենս Սթրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան

10. Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո») +1 շրջան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։