Ռաֆայել Նադալը՝ «Ռոլան Գարոսի» 12-ակի չեմպիոն

20:43   9 հունիսի, 2019

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 12-րդ անգամ նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

«Ռոլան Գարոսի» եզրափակիչում Նադալը մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմին եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:3, 5:7, 6:1, 6:1։ Պայքարը տեւեց 3 ժամ 1 րոպե։

Նադալը Տիմին հաղթել էր նաեւ այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում։

Նադալը 82-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։