Norway Chess. Լեւոն Արոնյանը 2 պարտիաներում էլ ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

23:05   8 հունիսի, 2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Դասական պարտիայի 37-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Նշանակվեց կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որը նույնպես ավարտվեց ոչ ոքի՝ 42-րդ քայլում։ 

Լեւոն Արոնյանը 4,5 միավորով 5-րդ տեղում է։ 

Մրցակարգով դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։ Դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որի հաղթողը ստանում է 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։