Հենրիխ Մխիթարյան․ Առաջին խաղակեսում մեր ծրագիրն աշխատեց

22:24   8 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակը Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում։

«Նախատեսել էինք շատ ագրեսիվ սկսել, որ արագ գոլ խփեինք։ Առաջին խաղակեսում մեր ծրագիրն աշխատեց, երկրորդ խաղակեսում այդքան էլ չստացվեց։

Առաջին անգամ չէ, որ երեք օրից խաղ ենք ունենալու։ Կփորձենք ամեն ինչ անել, որ վերականգնվենք եւ լավ խաղանք»,- ասաց Հենրիխ Մխիթարյանը։

Եվրո-2020, ընտրական փուլ, երրորդ տուր

J խումբ

Հայաստան - Լիխտենշտեյն՝ 3։0

Գեւորգ Ղազարյան, 2, Ալեքսանդր Կարապետյան, 18, Տիգրան Բարսեղյան, 90+1

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Պետրոս Ավետիսյան (Ռումյան Հովսեփյան, 78), Գեւորգ Ղազարյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Արտակ Գրիգորյան, 76), Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 73)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։